ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները

Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները
27.10.2013 | 12:58

Անահատական հավաքածուում գտնվել է Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» ձեռագիրը` նախկինում անհայտ հատվածներով: Հավաքածուի տեր ֆրանսիացին չի էլ կասկածել, թե ինչ բացառիկ նմուշ ունի: Հայտնի հեքիաթի նախկինում անհայտ հատվածները դրվել են աճուրդի ավելի ճիշտ՝ ձեռագրի երկու էջերը։ Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ձեռագրի վաճառքից կարելի է ստանալ 40-50000 եվրո։Ամենից շատ չհրապարակված հատվածներ կան 17-րդ և 19-րդ գլուխներում։ Փոքրիկ իշխանը պատմում է Երկիր մոլորակ կատարած իր այցի մասին։ Սևագրերն արվել են 1941-ին, իսկ «Փոքրիկ իշխան»-ը հրատարակվել է 1943-ին։ Արդեն հրապարակվել են որոշ հատվածներ` մտորումներ Երկրի և նրա բնակիչների մասին. «Եթե այս մոլորակի բոլոր բնակիչներին՝ սպիտակներին, դեղիններին, սևերին, երեխաներին, ծերերին, կանանց և տղամարդկանց, հավաքել միասին, ոչ մեկին չմոռանալ, կանգնեցնել իրար կողքի՝ ինչպես ցույցերի ժամանակ, ողջ մարդկությունն ամբողջությամբ կտեղավորվի Լոնգ Այլենդ կղզում»։

Դիտվել է՝ 3899

Մեկնաբանություններ